Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ ալևս չի մասնակցում թատրոնում տեղի ունեցող գործադուլին:
«Արդեն երկար տարիներ՝ 19 տարի աշխատելով Պատանի Հանդիսատեսի Թատրոն ում ՝չէ ծառայելով այս թատրոնին և իմ հանդիսատեսին, ես այսօրվանից չեմ մասնակցում բողոքի ակցիաներին, վերջ։
Ես բարձր ասում եմ, որ կարոտել եմ իմ ներկայացումները, փորձերը և իմ հանդիսատեսին»,- պարզաբանել է դերասանուհին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Քաղաքապետարանը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին ազատել էր աշխատանքից, որից հետո թատրոնում գործադուլ էր սկսվել:
Դերասանները դեմ են Քաղաքապետարանի որոշմանն ու պնդում են, որ տնօրենին պաշտոնից ազատել են անհիմն:
Տնօրենի ԺՊ է նշանակվել ռեժիսոր Գոռ Մարգարյանը: