Foto

«Վեստ Արմենիան» հեռացվել է Պրեմիեր լիգայից

«Վեստ Արմենիան» հեռացվել է Fatsex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում որոշվել է նաև «Վեստ Արմենիային» 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել «Արարատ-Արմենիայի» դեմ 30-րդ տուրի հանդիպմանը չներկայանալու համար։

Ակումբը նաև տուգանվել է 2 միլիոն դրամով։ Հաջորդ մրցաշրջանում թիմը իրավունք կունենա մասնակցելու միայն Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը։