Իմ պապը զոհվել է Հայրենականին, ի դեպ` էսօրվա Ուկրաինայի տարածքում, և ես ուզում եմ հիշատակեմ նրա կատարածը. Արմեն Ռուստամյանը տարակուսում է` ինչու ենք ուզում մեզ անընդհատ հաղթանակներից հեռացնել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին Հաղթանակի 80–ամյակի մասին «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորը ընդգծեց` Բրավո նրանց, ովքեր պայքարել են հիտլերյան չարիքը վերացնելու համար։ «Ձեր «Իրական Հայաստանի» համար 2 բառ կա, որ սպառնալիք են` հայկականը և հաղթանակը։ Դուք բոլոր հաղթանակները ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում, որտեղ խոսվում է հայ ժողովրդի հաղթանակի մասին, դուք սկսում եք փորփրել` իսկապե՞ս հաղթանակ է եղել, ով է ասել, որ հայ ժողովրդի հաղթանակն է, դա ինչ–որ մեկին ծառայություն մատուցելու համար ենք արել։ Դուք պարտություններով եք կերտում իրական Հայաստանը, ասում ենք` մենք երբեք չենք ունեցել այսպիսի ինքնիշխան պետություն, ու էդ «ինքնիշխան» պետության անվտանգությունը հանձնել ենք դարերով եկած մեր թշնամուն` Թուրքիային և Ադրբեջանին»։