Foto

Ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ–ին (Տեսանյութ)

Ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ–ին

«Պատիվ ունեմ»–ի ղեկավարը հիշեցրեց, որ ամեն երկիր Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է իր ծիրից։ Նշեց` հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում նաև Շուշիի ազատագրման հետ, անհասկանալի է։ 2 հաղթանակն էլ հայ ժողովրդի համար փառահեղ են։ «Տեղյակ չեք, բայց մինչև 2018–ը կյանք է եղել, և այս տոնը կոչվում էր եռատոն, դուք է էլ մի 2 տարի նշեցիք, պարեցիք։ Ասում եք` այս հայտարարությունը իմաստ չունի, պետք չի հիշատակել, սա մեր հաղթանակներից մեկն է, որ պետք է հիշատակել»։ Անդրադառնալով ՔՊ–ական Մարիա Կարապետյանի ելույթին, թե ՀՀ–ն չպետք է իրեն նույնացնի էն հաղթանակի հետ, որի համար 300 հազար զոհ է տվել, այն հիմքով, որ այդ երկրում եղել են բռնաճնշումներ, Մամիջանյանը նշեց, որ կասկած ունի, որ այդ ելույթը ուղղված էր հաճոյանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին։ 📎Նշենք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց «Պատիվ ունեմ»–ի բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։