Գյումրու ավագանու «Հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․
«Ներվաтряпка
Ներվային է թե՛ Նիկոլը, թե՛ թիմը: Երեք պատճառ կա:
- Հասկանում են, որ ամեն ինչ շատ վատ է:
- Հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
- Հասկանում են, որ երկրում մեծամասնությունն արդեն հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
Ու որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի ինչ-որ արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ, որ դա դառնա «նոր նորմալ»: Որ մարդիկ զզվեն ոչ թե քաղաքական այս կամ այն անձերից, այլ հենց բուն քաղաքականություն ասվածից ու չուզենան դրա հետ առնչություն ունենալ՝ ոչ փողոցում, ոչ ընտրատեղամասերում»: