Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն աջակցելու մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մեղադրանքները հնչել են ի պատասխան Ֆրանսիայի առաջնորդի հայտարարություններին, ով Գազայում Իսրայելի քաղաքականությունը «խայտառակություն» է անվանել:
Նեթանյահուն ընդգծել է, որ երկիրը կշարունակի հասնել իր նպատակներին՝ պատանդների ազատ արձակմանը, ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը և Գազայի հատվածում սպառնալիքների վերացմանը: