Կատարի պետական ավիաընկերությունը՝ Qatar Airways-ը, ամերիկյան Boeing կոնցեռնից 160 ինքնաթիռ գնելու պայմանագիր է ստորագրել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին Դոհայում մասնակցել են համաձայնագրի ստորագրման արարողությանը։
«Սա Boeing-ի պատմության մեջ ինքնաթիռների ամենամեծ պատվերն է, և դա լավ բան է: Ավելի քան 200 միլիարդ դոլար և 160 ինքնաթիռ ֆանտաստիկ է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Գործարքի պայմանները դեռ չեն բացահայտվել։ Հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ ինքնաթիռների մոդելները կգնի Qatar Airways-ը:
Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ Qatar Airways-ն ունի 238 ինքնաթիռ։