Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում պատմել է, թե ինչպես ընտրվեց «Ինձանից ավել» երգի տեսահոլովակի կարմիր զգեստը, որով նաև տիկնիկ ստեղծվեց:
Զգեստի հեղինակը Ջեյկոբ Մեյերին է, ով աշխարհահռչակ արտիստների հետ է աշխատել՝ Ջենիֆեր Լոպես, Փերիս Հիլթոն, Բեյոնսե, Քեթի Փերի և այլն:
Երգչուհին տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ մոդելավորող Ջեյկոբի հետ և քննարկումների արդյունքում ստացել զգեստի վերջնական տեսքը: