ԱՄՆ Պետդեպարտամենտը համաձայնել է Արաբական Միացյալ Էմիրություններին 6 CH-47F Chinook ռազմատրանսպորտային ուղղաթիռներ և հարակից սարքավորումներ մատակարարել 1,32 միլիարդ դոլարով, հաղորդում է ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության գործակալության մամուլի ծառայությունը։
Գործարքը ներառում է վառելիքի տանկերի, էլեկտրակայանների, նավիգացիոն համակարգերի, հրթիռների նախազգուշացման համակարգերի, գնդացիրների, ծրագրային ապահովման և կապի սարքավորումների մատակարարում։
Պենտագոնի խոսքով՝ համաձայնագիրը ուղղված է ԱՄԷ-ի պաշտպանունակության ամրապնդմանը։