Foto

Հռոմի պապը լրագրողներին կոչ է արել ատելություն չսերմանել և չպառակտել հասարակությանը

x Այսօր՝ մայիսի 12-ին, Հռոմի պապ Լևոն 14-րդն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ. հանդիպմանը մասնակցել է ավելի քան 1,000 մարդ, գրում է reuters.com-ը։


Պոնտիֆիկոսը համերաշխություն է հայտնել լրագրողներին, որոնք բանտարկվել են իրենց աշխատանքի պատճառով և կոչ է արել դադարեցնել նրանց նկատմամբ հետապնդումները։

Միևնույն ժամանակ, պոնտիֆիկոսը կոչ է արել լրատվամիջոցների աշխատակիցներին չտրվել ֆանատիզմին և ատելությանը և վերջ տալ հասարակությանը պառակտող «բառերի և պատկերների պատերազմին»։

Մայիսի 8-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար է ընտրվել կարդինալ Ռոբերտ Պրևոստը, որը դարձել է առաջին ամերիկացի պոնտիֆիկոսը:

tert.am