Foto

Թուրքիայում 2 երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում տեղի ժամանակով ժամը 12:23-ին 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, 3 րոպե անց տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքի տեղեկատվության համաձայն՝  էպիկենտրոնը գտնվել է Ամասիայի շրջանի Գյումուշհաջըքյոյ թաղամասում։ Օջախը գտնվել է 10,07 կիլոմետր խորության վրա։

past.am