Foto

Ռուսական բանակը համալրվել է նոր զինտեխնիկայով․ ՌԴ ՊՆ

«Ռոստեխ» պետական կորպորացիան ՌԴ ՊՆ-ին է փոխանցել նոր SU-35S կործանիչների խմբաքանակ։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Միացյալ ավիացիոն կորպորացիաоում նաև ընդգծել են, որ ներկայումս արտադրության մեջ են գտնվում SU-35S, SU-34 և SU-57 ինքնաթիռների նոր խմբաքանակներ:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ SU-35S կործանիչը նախատեսված է օդում գերիշխանություն ունենալու, ցամաքային և մակերևութային օբյեկտների ոչնչացման համար՝ օր ու գիշեր պարզ և բարդ եղանակային պայմաններում: Մարտականմեքենան կարող է աշխատել բազային օդանավակայանից մեծ հեռավորությունների վրա:

lurer.com