Ուկրաինան պատրաստ չէ անհապաղբանակցությունների, ABC News-ին ասել է ՌԴնախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝պատասխանելով Ուկրաինայում 30-օրյահրադադարի պահանջի մասին հարցին։
«Զինադադարին աջակցել է նախագահ Պուտինը, բայց նա մի քանի հարց է տվել։ Նա ասել է, որ այժմորոշակի դինամիկա կա։ Ռուսական զորքերըբավական վստահ առաջ են գնում։ Իսկ եթե մենքխոսում ենք հրադադարի մասին, ի՞նչ եք անելու այնսպառազինությունների հետ, որոնք ամեն օրստացվում են ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, եթե Կիեւ զենքի մատակարարումները չդադարեն, ապա 30-օրյա հրադադարի շրջանը ձեռնռու կլինի Ուկրաինային։
«Ուկրաինան կշարունակի ամբողջականմոբիլիզացիան՝ նոր զորքեր մտցնելով առաջնագիծ: Ուկրաինան կօգտագործի այդ ժամանակահատվածընոր զինվորականներ պատրաստելու եւ իր ակտիվզինծառայողներին հանգիստ տալու համար: Ուրեմնինչու՞ պետք է Ուկրաինային նման առավելությունտանք:
Նախագահ Պուտինը հնարավոր ամեն բան անում է խնդրի լուծման համար, խաղաղ եւ դիվանագիտական միջոցներով կարգավորման հասնելու համար։
Բայց, չունենալով խաղաղ եւ դիվանագիտական միջոցներ, ի վերջո մենք ստիպված ենք լինելու շարունակել ռազմական գործողությունը։ Բայց մենք հուսով ենք, որ ԱՄՆ, նախագահ Թրամփի միջնորդությունը կօգնեն մեզ մի փոքր ավելի ճկունություն, մի քիչ ավելի շատ քաղաքական կամք եւ իմաստություն հաղորդել Կիեւի ռեժիմին»,- ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։