Foto

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ։ Գործողությունն անվանել են «Բունյան-ում-Մարսուս» (ամուր պատ)։

Հաղորդվում է, որ Պակիստանը գիշերը «Ֆաթեհ-1» հրթիռներ է արձակել Հնդկաստանի տարածքի ուղղությամբ։

Իսլամաբադը հայտարարել է, որ հարվածը նվիրված է Հնդկաստանի կողմից վերջերս իրականացված հարձակումների ժամանակ զոհված երեխաների հիշատակին։

Գործողության թիրախում եղել հնդկական ռազմական օբյեկտները։ Սա երկու միջուկային տերությունների միջև տասնամյակների ընթացքում ամենամեծ սրացումն է։  Ավելի վաղ Հնդկաստանը հայտնել էր, որ Պակիաստանը զորք է տեղափոխում երկու երկրների սահմանին։