ԱՄՆ-ն կրկին սկսել է կոսմետիկայի մատակարարումները Ռուսաստան։ Այս մասին նշում է Риа Новости-ն՝ վերլուծելով ամերիկյան վիճակագրական ծառայության տվյալներ։
Գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ից մատակարարումները վերսկսվել են փետրվարին, թեև ընդամենը 15,8 հազար դոլարով։ Մարտին ներմուծումն արդեն աճել է մինչև 504 հազար դոլարի, ինչը վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։
Ամերիկյան կոսմետիկայի կայուն մատակարարումը դադարեց 2023 թվականի հունիսին։









