Foto

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը բացատրել է՝ ինչպես է Պակիստանը քողարկում իր հարձակումները

Պակիստանը քաղաքացիական ինքնաթիռներն օգտագործում է՝ որպես Հնդկաստանի վրա հրթիռային հարձակումների քողարկում՝ իրականացնելով դրանք առանց իր օդային տարածքը փակելու։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունը շեշտել է, որ պակիստանյան կողմը չի փակել իր քաղաքացիական օդային տարածքը՝ չնայած այն հանգամանքին, որ մայիսի 7-ին Իսլամաբադը «անհաջող, չհրահրված հարված» է հասցրել անօդաչու թռչող սարքով և հրթիռով։

Հնդկաստանի Պաշտպանության նախարարությունը նշել է, որ այս գործողությունները անվտանգ չեն քաղաքացիական թռիչքների համար։