Ամերիկյան Օրեգոն նահանգի ափից 480 կմ դեպի արևմուտք գտնվող «Աքսիալ» խոշոր ստորջրյա հրաբուխը պատրաստվում է ժայթքման։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Այն գտնվում է 1410 մետր խորության վրա, որտեղ երկու հսկայական տեկտոնական սալերը (Խաղաղօվկիանոսյան և Խուան դե Ֆուկայի) անընդհատ հեռանում են միմյանցից, ինչը հանգեցնում է մոլորակի մակերևույթի տակ ճնշման անընդհատ աճի, նշվում է հրապարակման մեջ։
Հետազոտողները նշել են, որ վերջին տարիներին այնտեղ երկրաշարժերի հաճախականությունը կտրուկ աճել է, քանի որ հրաբուխը «ուռչում» է ավելի շատ մագմայով, ինչը հնարավոր ժայթքման նշան է։