Foto

Մեխիկոյում համերգի բեմը փլուզվել է. առնվազն յոթ մարդ է վիրավորվել

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում բացօթյա համերգասրահում բեմ է փլուզվել, որի հետևանքով՝ վիրավորվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին գրում է «Միլենիո» թերթը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ուժեղ քամու պատճառով։ Մայիսի 10-ին այս վայրում պետք է տեղի ունենար Մայրերի օրվան նվիրված համերգ։


lurer.com