Foto

Արագածոտնի մարզում «Mitsubishi Montero»-ն բախվել է բետոնե քարերին ու շրջվել. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 66-ամյա Արտաշ Հ.-ն  իր վարած «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-հարավ կառուցվող ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրված հայտնվել ճանապարհի մեջտեղում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սիրանուշ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ամուսիններ են: