Foto

Պակիստանի և Հնդկաստանի պայքարը «մեր գործը չէ»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսըհավաստիացրել է՝ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությանը: Երկու միջուկային տերությունների միջև պայքարը «մեր գործը չէ»: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

«Այն, ինչ մենք կարող ենք անել, փորձել խրախուսել նրանց մի փոքր նվազեցնել էսկալացիան», - ասաց նա: Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ ամերիկյան կողմը «չի պատրաստվում ներքաշվել պատերազմի մեջ, որը սկզբունքորեն մեր գործը չէ, և ոչ մի ընդհանուր բան չունի այն վերահսկելու Ամերիկայի կարողության հետ»:

Վենսը հավելել է՝ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից որևէ մեկին վայր դնել զենքը, Նահանգները «կշարունակեն դրան հասնել դիվանագիտական ուղիներով»:  

lurer.com