Իշխանությունները տեսնելով, որ թատրոնի ընդդիմացող հատվածը անսասան է, այլ քայլեր էին մտածել՝ անձնակազմին ճնշելու. եւ ահա տնօրենն ազատվեց անհիմն պատճառով։
Նշենք, որ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին ազատել էն, քանի որ վերջինս շատ հրավիրատոմսեր է տվել՝ դրանք վաճառելու փոխարեն։
Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստել էր, որ 1200 հրավիրատոմսը օրենքով սահմանված ընթացակարգով է բաշխվում, օրինակ՝ տրամադրվում է զինծառայողներին, մինչեւ 10 հոգանոց երեխաների խմբին ուղեկցող անձին, թոշակառուներին, ուսանողներին եւ այլ անձանց։ Երբ տնօրենը ստացել է ազատման հրամանը, կարդացել է հիմնավորումը, ապա եռամսյակի կտրվածքով հաշվել է բաշխված հրավիրատոմսերի քանակը. դրանց թիվը կազմել է պետության կողմից հրավիրատոմսերի թույլատրելի քանակի 9,6%-ը։
Այս թվերը քաղաքապետարանն անտեսել է եւ կայացրել է որոշում, որը բարկացրել է թատրոնի անձնակազմին։
Ստացվում է, որ անգամ մշակույթն ու թատրոնը իշխանությունը փորձում է հպատակեցնել, «ներդնել» այդ ոլորտում դարձյալ ՔՊ-ականների»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 08․ 05․ 25 թ համարում։