Foto

Սիրիայի ղեկավար ալ Շարաան ժամանել է Ֆրանսիա

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան ժամանել է Ֆրանսիա:  Ինքնաթիռը վայրէջք է կատարել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում: Սա նրա առաջին պաշտոնական այցն է Եվրոպա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի: Մակրոնը «կրկնելու է Ֆրանսիայի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը: 

«Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության և ժողովրդավարության», - նշված է հաղորդագրությունում:

Աղբյուրը՝ tert.am