Foto

Հնդկաստանը հայտնել է Պակիստանի օդային հարվածների հետևանքով 11 զոհի մասին

Հնդկաստանի սահմանային շրջաններում «Սինդուր» գործողության մեկնարկից հետո պակիստանյան հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, հայտնել է Ջամմուի և Քաշմիրի Պունչ շրջանի ոստիկանության ավագ սպան։

Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։

Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 24 և վիրավորվել 46 մարդ։

Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հայտնեցին, որ ահաբեկիչների դիրքերին հասցված հարվածին ի պատասխան՝ Պակիստանը հրետանային հարված է հասցրել Ջամմուի և Քաշմիրի սահմանային շրջաններին։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն երեք խաղաղ բնակիչ։

Աղբյուրը՝ shantnews.am