Շաբաթ երեկոյան «Համբուրգ»- տանը ընդունել է «Ուլմ»-ին։ «Դինոզավրերը» ուրախացրել են երկրպագուներին՝ տոնելով 6:1 հաշվով հաղթանակ։ Այս արդյունքը երաշխավորել է «Համբուրգ»-ի վերադարձը Բունդեսլիգա, գրում է armsport.am-ը:
Հանդիպման ավարտից հետո «դինոզավրերի» երկրպագուները ուրախությունից վազել են խաղադաշտ։
«Համբուրգ»-ը 2017/2018 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ Հարկ է նշել, որ 2022 և 2023 թվականներին թիմը մոտ էր Բունդեսլիգա վերադառնալուն, սակայն անցումային հանդիպումներում պարտվել էր։
«Համբուրգը» Գերմանիայի վեցակի չեմպիոն է և ամենատիտղոսակիր ակումբներից մեկը երկրում (15 տիտղոս)։ 1983 թվականին թիմը հաղթել էր նաև Չեմպիոնների լիգան, իսկ 1980-ին մասնակցել է եզրափակիչին։