Foto

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։

Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման:

«Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն և տրանսպորտային միջոցներ», – գրել է փոխնահանգապետը X սոցիալական կայքի իր էջում։

Աղբյուրը՝ shantnews.am