Վաղ առավոտից ակտիվ
քննարկվում է Գյումրու ավագանու մեկ անդամի կողմից մանդատը վայր դնել-չդնելու հարցը։
Մարտու Գրիգորյանի ղեկավարությամբ գործող «Մեր քաղաքը» դաշինքի մի անդամ հրաժարվել
է իր մանդատից, ապա օրեր անց հայտարարել է, որ պարզապես ցանկանում է խմբակցությունից
դուրս գալ՝ մանդատը պահելով։ Օրենսդրական նման հնարավորություն փաստացի չկա։ Մամուլում
լուրեր տարածվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաշտվել Գյումրիում
իրենց պարտության հետ և ամեն ինչ անում է՝ ընդդիմադիրներից երեք մանդատ գողանալու և
իրենց թեկնածուին ընտրելու համար։ Մանդատ գողանալու վերաբարյալ հարցին որևէ մեկը միանշանակ
չանդրադարձավ։ Նույնիսկ Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավագանու
անդամը եկել, իրեն խնդրել է, որ մանդատը վայր դնի, հետո կապը նրա հետ ընդհատվել է,
պատահական էլ իմացել են, որ դիմել է դատարան՝ իր մանդատը ետ պահանջելու պահանջով։ Մարտուն
Գրիգորյանի գնահատմամբ՝ հավանաբար ՔՊ-ն ստեղծված իրավիճակի հետ կապ ունի, քանի որ չի
մարսել Գյումրու ընտրության արդյունքները։ Գրիգորյանը նաև տարակուսած էր, թե նախկին
թիմակիցն ինչպես է շարունակելու դավաճանի պիտակով ապրել Գյումրու պես փոքր քաղաքում։
ՔՊ-ն ձայն է գողանո՞ւմ, թե՞ ոչ, հարցին պատսխանեց նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Կարծես հաստատելով, որ գողանում են և լավ են անում՝ այնպես
ինչպես իրենցից են գողանում։ Սիմոնյանը մասավորապես ասաց․ «Եթե ընդդիմադիրներին ա վերբերվում,
նորմալ ա չէ՞, եթե իշխանությանը՝ մարդ են գողանո՞ւմ»։ Կարելի է ենթադրել, որ գողանալը
նորմալ է, բայց հարց է՝ ո՞վ և ումի՞ց։ Այսինքն՝ ՔՊ ընդունում է, որ իրենք մարդկանց
դարձնում են առարկա և գողանում, նաև ընդունում են, որ իրենց կողքին էլ մարդիկ կան,
ում կարելի է գողանալ։ Այս նույն տրամաբանությամբ կարելի՞ է արդոք համարել, որ ՔՊ գողացավ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանին, «Հայաստան» խմբակցության
պատգամավոր Գեղամ Նազարյանին, նախորդ խորհրդարանում իրենցից գողացան իրենց ցուցակով
ընտրված Թագուհի Թովմասյանին։ Հիմա, ի դեմս «Մեր քաղաքը» դաշինքի անդամի, Գյումրիում
են ավագանու անդամ գողանում։ Սա մարդկանց առևտո՞ւր է, իսկ արդյո՞ք հենց այդ մարդիկ
հաշտ են նրա հետ, որ իրենց վերաբերում են որպես գողոնի։