Foto

Ալինա Մարտիրոսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարէ հրապարակել և կից գրել. 

«Իմ ծնունդն է»:

Դերասանուհուն տարեդարձի առթիվ շնորհավորել է ամուսինը՝ Կարեն Արայանը: 

«Ալինաս, ծնունդդ շնորհավոր իմ հայուհի: Այսօր ես մեծարում եմ քեզ ոչ միայն որպես հիանալի, հասկացող ու բարի մարդու, այլև քո խոր արմատացած հայրենասիրությունն ու հայկական ժառանգությունը պահպանող կնոջ: Քո անսասան սերը Հայաստանի ու մեր իրական մշակույթի հանդեպ ամեն օր ոգեշնչում է ինձ:

Թող այս հատուկ օրը լցված լինի ուրախությամբ, ծիծաղով և անմոռանալի պահերով: Քո ուժը, կիրքն ու նվիրվածությունը ինչպես անձնական, այնպես էլ հայրենասիրական իդեալներին քեզ իսկապես բացառիկ են դարձնում: Երևանիս պես սիրուն, Սյունիքիս նման կամատեր իմ հայուհի, մաղթում եմ, որ գալիք տարում ծննդյանդ օրը նշենք արդեն հաղթանակած Հայաստանում: Շնորհակալ եմ հավատարմությանդ, հայրենասիրությանդ, համբերությանդ, համառությանդ ու հայությանդ համար: Ծնունդդ շնորհավոր, իմ լավագույն ընկեր: