Foto

Չեղարկել եկամուտների հայտարարագրման համակարգն այս իրավիճակում. Նաիրի Սարգսյան

Եկամուտների հայտարարագրման օրենքը միայն լավարկումից հետո պետք է ընդունվի և ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովրդի դեմ: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հայտարարագրման ակցիայի վերջաբանը 5 կետ է իրենից ներկայացնում, որը պահանջն է կառավարությանը:


Չեղարկել եկամուտների հայտարարագրման համակարգն այս իրավիճակում: Լավարկել, ընդ որում լավարկման բանաձևերը տալիս ենք, թե ինչպես լավարկել: Այնուհետև թեստավորել որոշակի հատվածներում  կամ որոշակի խմբերում:


Հմտությունները փոխանցել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի կարողանա յուրաքանչյուրն ինքնուրույն դա լրացնել, որպեսզի բանկային գաղտնիքը երբևէ որևէ մեկին չտրամադրի:


5-րդ փուլում  լավարկված վիճակում ներդրումը կատարել: Մենք հենց ակցիայի շրջանում էլ մշտապես ասել ենք, որ մենք դեմք չենք եկամուտների հայտարարագրմանը, մենք դեմ ենք եկամտային հարկի հաշվարկին:


Բայց եկամուտների հայտարարագրում ասելով էլ դա պետք է հասկանանք քաղաքացիներին օգնող, օժանդակող որպես գործիք, ընդ որում՝ թիրախային օժանդակող գործիք»,-ասել է նա:


Մանրամասն՝ տեսանյութում