Foto

Յամալն ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին. Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի ցուցադրած խաղի մասին։

«Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

tert.am