Foto

Բախվել են Nissan Sentra-ն և Mini Cooper-ը. կա 5 վիրավnր

Երեկ՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմանում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Nissan Sentra և Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել պարեկները, քննիչները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։