Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ նայում և գնահատում է յուրաքանչյուրի պոտենցիալը, երբ մտածում է իր իրավահաջորդի մասին։
Սաիդա Մեդվեդևայի և Պավել Զարուբինի «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել է «Ռոսիա» հեռուստաալիքով, պետության ղեկավարը նշել է, որ անընդհատ մտածում է իրավահաջորդի մասին, սակայն այդ մարդը պետք է ընտրություններում արժանանա ռուսաստանցիների վստահությանը։
«Այո, դա ճիշտ է», - պատասխանել է Պուտինը հարցին, թե արդյոք իրոք «դիտարկում և գնահատում է յուրաքանչյուրի ներուժը»։
Նա ընդգծել է, որ պետք է լինի մի քանի թեկածու, որոնք կարող են շահել ժողովրդի վստահությունը:
Աղբյուրը՝ Lurer.com