Ռումինիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են Ռումինիայի բոլոր բնակեցված վայրերում տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Արտերկրում ապրող քաղաքացիների համար քվեարկությունը սկսվել է ուրբաթ՝ մայիսի 2-ին և կշարունակվի երեք օր։ Ընտրություններին գրանցվել է գրեթե 18 միլիոն ընտրող, գործում է 19,000 ընտրատեղամաս, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռումինիայի նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու։ Առաջին փուլում հաղթելու համար նրանցից մեկը պետք է ստանա ընտրողների ձայների առնվազն 50%-ը։ Եթե դա տեղի չունենա, մայիսի 18-ին Ռումինիայում կկայանա քվեարկության երկրորդ փուլ, ընտրատեղամասերը կփակվեն ժամը 21:00-ին։
Դեկտեմբերին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել էր աջակողմյան թեկնածու Կալին Ջորջեսկուն, որը համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ։
Աղբյուրը՝ Tert.am