Foto

Եմենի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի վարչապետ Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել։  

Հրաժարականի որոշումը Ահմեդ Ավվադ բեն Մուբարաքը պայմանավորել է «սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարության կազմում փոփոխություններ իրականացնելու անկարողությամբ»։

Իր հայտարարությունում նա նշել է, որ բազմաթիվ բարդությունների ու դժվարությունների է բախվել  գործունեության ընթացքում։

Նա վարչապետի պաշտոնին նշանակվել էր  2024 թվականի փետրվարին, մինչ այդ զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը։