Foto

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն 6 տուժшծ կա

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում Mercedes Gelandewagen-ը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նվազագույնը 6 մարդ վիրավորվել է։ Վարորդը բերման է ենթարկվել:

Միջադեպը տեղի է ունեցել տրամվայի կանգառի մոտ: Վթարի վայրը շրջափակված է, իսկ ոստիկանությունը չի բացառել, որ կարող են ավելի շատ տուժածներ լինել։ Փրկարար ծառայությունը հայտնել է «պատահարի» մասին, սակայն ոստիկանությունը չի մեկնաբանել այս վարկածը։