Թուրքիան ծրագրում է հինգ տարվա ընթացքում սկսել բնական գազի ներկրումը Թուրքմենստանից Կասպից ծովի հատակով անցկացվող խողովակաշարով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող բնական պաշարների գագաթնաժողովում։
«Այս տարվա մարտից մենք արդեն թուրքմենական գազը Իրանի տարածքով տեղափոխում ենք Թուրքիա»,- նշել է Էրդողանը։
Նրա խոսքով, այս ընթացքում այս ճանապարհով մատակարարվել է 250 մլն խմ գազ, իսկ տարեվերջին սպասվում է, որ ծավալը կհասնի 1,3 մլրդ խմ-ի։