Foto

Շնորհակալություն քրտնաջան աշխատանքի և հայրենիքի հանդեպ ունեցած հավատարմության համար․ Նաիրի Սարգսյան

Այսօր առանձնահատուկ օր է՝ նվիրված յուրաքանչյուր աշխատավորի, ով իր ազնիվ և անմնացորդ աշխատանքով կերտում է մեր երկրի վաղվա օրը, ում ձեռքերում է մեր երկրի իրական հիմքը։ Աշխատավորի աշխատանքով է կառուցվում պետության ողնաշարը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Աշխատավոր մարդը ոչ միայն բարիք է ստեղծում, ճանապարհ կառուցում կամ աջակցում երկրի զարգացմանը, այլև պահպանում է արժանապատվության, նվիրվածության և ստեղծարարության հզոր ավանդույթները։

Իզուր չէ, որ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (ԱՄՆ նախագահ) դեռ շատ տարիներ առաջ նշել է․ «Պետության գլխավոր պարտականությունը կայանում է նրանում, որ ապահովի արդարացի աշխատանք և արժանապատիվ ապրուստ յուրաքանչյուր աշխատողի համար»։ Երբ աշխատողը գնահատված է, պետությունն ամուր է, իսկ ժողովուրդը՝ կանգուն։

Հարգելի աշխատավորներ, շնորհակալություն ձեր ամուր կամքի, քրտնաջան աշխատանքի և հայրենիքի հանդեպ ունեցած հավատարմության համար։ Թող ձեր ամեն օրվա ջանքն արժանիորեն գնահատվի, իսկ հաջողությունն ու բարօրությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները։ Շնորհավոր Աշխատավորի օր»,- գրել է նա: