Foto

Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Վաշինգտոնում ընթացող գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Նախարար Հովհաննիսյանը նախ հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրեն Յիրուն Քլիքի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Ծրագրի տեսանկյունից առաջնային կարևորություն ունեցող 2026 թ. բյուջեի դեֆիցիտի մակարդակի նվազեցման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է համապատասխան ջանքեր գործադրել առաջիկա բյուջետային գործընթացի շրջանակներում:
 
Ապա ⁠ՀՀ ՖՆ և ԿԲ պատվիրակությունները հանդիպել են ԱՄՀ-ի հարկաբյուջետային հարցերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Քեթրին Բայերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարը գործընկերներին է ներկայացրել առաջիկայում ակնկալվող տեխնիկական աջակցության մանրամասները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղությունները: