Foto

Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը

Sputnik Արմենիայի տվյալներով` օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։

Լրատվամիջոցի տվյալներով՝ չարտերային չվերթը ուղևորվել է Համբուրգից և վայրէջք կատարել Երևանում:

«Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է Գերմանիա, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)»։