Foto

Թուրքիայում մեկնաբանել են երկրաշարժի ուժգնությունը

Ստամբուլում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով անջատված էներգիան գերազանցում է 30 կիլոտոննա տրոտիլը։ Այս մասին հաղորդում է CNN Türk-ը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հաղորդագրությանը։

Գերատեսչությունը շեշտել է, որ այս թիվը մոտավորապես չորս անգամ գերազանցում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին նույն տարածաշրջանում տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի ուժգնությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնից 300 կմ շառավղով։ Հրապարակման մեջ նշվում է, որ հետցնցումները պետք է թուլանան և ապա դադարեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։