Օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Ջենիֆեր Լոպեսի համերգի տոմսերի վաճառքը Tomsarkgh.am կայքում կմեկնարկի ապրիլի 29-ից:
Տոմսերի գները սկսվում է 25 հազար դրամից: Տոմսերի արժեքը՝ 35.000, 50.000, 55.000, 60.000, 180.000 դրամ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։
Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։
Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր "Up all night" խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։
Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։