Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր որոշում կայացնելու առաջ, լրագրողներին ասաց Սամվել Շահրամանյանը նրանց հետ հանդիպելուց հետո «Օրեր անց իրենք պիտի որոշում կայացնեն` ինչ ճանապարհով են շարունակելու։ Ես քննարկել եմ իրենց հետ տարբերակները»,–ասաց Արցախի նախագահը։ Հանրահավաք սպասվելու հարցին էլ նա կրկին ասաց, որ դա պետք է խորհուրդը որոշի։