Ամոթի ապրիլի 24 էր` և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական վիճակի մասով. Աշոտյան «ԵՄ–ի հանձնակատար Կալասն այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու, դժվար է պատկերացնել։ Կհիշե՞ք` ԵՄ–ից ով է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը մեզ երեկ ցավակցեց։ Ոչ մեկը։ Դա այն դեպքում, որ Եվրոպական միության 17 երկիր ճանաչել է ցեղասպանությունը»,– նշեց Աշոտյանը։