Foto

Սամբոյի ԵԱ. Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել Կիպրոսում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:


Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգի եզրափակչում Ավանեսյանը 9:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ մարզիկին չեմպիոնական մեդալով պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։


Հայաստանի մեծահասակների հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալով:


Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):

Սամբոյի Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 28-ը: