ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պարտադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման պայմանները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Նա չի պարտադրի այդ պայմանները։ Խաղաղության համաձայնագիրը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ այն կընդունեն երկու կողմերը», – նշել է Ուիթաքերը։
Դիվանագետը նաև ընդգծել է, որ Սպիտակ տունը շարունակում է փնտրել միջնորդության հնարավորություններ՝ միաժամանակ հույս ունենալով օգտագործել ճնշման լծակները, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։