Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«Ասում են՝ Արսեն Թորոսյանը էլի ընկել է ոտնատակ ու իմ մասին հերթական ստատուսն է գրել։
Արսենի հետ բազմաթիվ սկզբունքային կոնֆլիկտներ ենք ունեցել կառավարությունում աշխատելու ժամանակ, երբ նա փոխվարչապետի երազանքով կառավարության աշխատակազմի ղեկավարն էր։
Արսենը ամբողջ կառավարության անունից նեղվել էր, որ ես հրաժարվել էի պարգևավճար ստանալուց, որով «պադստավկա» էի անում մնացած նախարարներին։ Պատերազմից մի քանի շաբաթ անց սեփական բարեկեցության մասին մտածող անձը որոշել էր ինձ բարոյախրատական դասեր տալ։
Դե Արսենը պաշտոնը միայն «գյուլլա գցելով» ստանալն է հասկանում, նա հո չգիտի՞, որ արցախահայության խնդիրներով զբաղվելու համար էլ կարելի է հնարավորությունը օգտագործել ըստ նշանակության։
Մի առիթով կխոսենք, թե ինչպես էր Արսենը փորձում խոչընդոտել, այն ժամանակ Արցախ Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծրագրերի ընդունումը։
Փորձում էր, ինչպես հիմա է փորձում հիշեցնել իր գոյության մասին։
Այդքան ջանասիրաբար մի չարչարվիր, Արսեն, դու վաղուց արդեն ամրագրել ես քո տեղը անարգանքի սյան մոտ, ինչպես որ դավաճանելն ու ուրանալն ես ամրագրել` որպես ձեր քաղաքական թիմի կրեդո»։