Foto

Մեսսին դժգոհել է երկրպագուների թշնամանքից

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին Simplemente Fútbol յութուբյան ալիքին տված հարցազրույցում դժգոհել է իր նկատմամբ մեքսիկացի երկրպագուների թշնամանքից։

«Մեքսիկայի երկրպագուները իրենց պահում են մեր մրցակիցների դիրքում, բայց այս մրցակցությունն իրականում գոյություն չունի: Արգենտինայի և Մեքսիկայի հավաքականների միջև համեմատություն չկա: Ես չգիտեմ, թե որտեղից է դա եկել: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվում մեքսիկացիների հետ, երբ է սկսվել այս մրցակցությունը, և երբ է առաջացել այս զայրույթը», - ասել է Մեսսին: