Foto

Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Վրաստանի նախագահը՝ Ալիևին

Վրաստանը կողմ է խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանը երկխոսության միջոցով։

Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո», - նշել է նա։

Կավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։


աղբյուրը՝ lurer.com