Մյանմարում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 86 կմ հարավ, որտեղ ապրում է մոտ 1,2 մլն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։