Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում ավարտել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որը երկու երկրները կառուցողական են որակել և հաստատել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա քննարկումների երկրորդ փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին:
Բանակցությունները դիտվում են որպես կարևոր առաջին քայլ՝ պարզելու, թե արդյոք կարելի է գործարք կատարել:
Ըստ աղբյուրի՝ Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբաս Արաղչիի բնութագրումը բանակցությունների վերաբերյալ դրական է եղել։
Նրա կարծիքով՝ որպես առաջին հանդիպում այն կառուցողական էր և անցկացվել է շատ խաղաղ և հարգալից միջավայրում։
Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունը նշել է, որ քննարկումները շատ դրական և կառուցողական են եղել՝ նշելով, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանին ընդգծել է, որ հրահանգներ ունի տարաձայնությունները լուծել «երկխոսության և դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։