Ապրիլի 12-ին Շամախիի շրջանում գրանցվել է երկրաշարժ՝ 3.4 մագնիտուդով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Հանրապետության սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը՝ վկայակոչելով երկրաշարժերի ուսումնասիրության բյուրոյի տվյալները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փիրգուլու կայարանից 24 կիլոմետր հարավ՝ 12 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները տարածքում զգացվել են մինչև 3 բալ ուժգնությամբ։